Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ը համեմատել է «Իսլամական պետության» հետ

The Times-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո ամենակոշտ հայտարարությամբ:

Նա հայտարարել է, որ Եվրոպայի համար Ռուսաստանի առաջնորդը նույնպիսի ուժգին սպառնալիք է, ինչպիսին որ «Իսլամական պետությունն» է. «Նախագահ Պուտինն իրական ու անմիջական սպառնալիք է ստեղծում բալթյան երկրների համար, իսկ ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել յուրաքանչյուր ագրեսիայի»:

Ֆելոնը զգուշացրել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ապակայունացնող գործողություններ սկսել Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում: Նա կարծում է, որ Ռուսաստանի նախագահն սպառնալիքներին դաշինքի արձագանքելու ունակությունները ստուգելու հարցում կօգտագործի իր հատուկ ծառայություններին:

Նապարարը հայտարարել է, որ ռուսական գործակալներ կուղարկվեն Բալթյան երկրներ, որոնք այնտեղ կսկսեն անջատողականության օջախների առաջացման նույնպիսի գործողություններ, ինչպես որ ավելի վաղ արել են Ուկրաինայի արևելքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս