![](/banners/BeFunky-design.jpg)
Չավուշօղլուն հաջորդ շաբաթ Ադրբեջանում կքննարկի ԼՂ-ի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/190220151034577670494.jpg)
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով փետրվարի 25-26-ին կմեկնի Ադրբեջան: Այցն իրականացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կանոնավորապես իրականացվող բարձրաստիճան այցերի շրջանակներում:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, որի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի այցի ժամանակ կայանալիք հանդիպումներում քննարկվելու են Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների օրակարգում գտնվող երկկողմ թեմաները:
Բանակցությունների ժամանակ համապարփակ ձևով քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչը հատկապես վերաբերվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: