Բաժիններ՝

Սիրիայում կանանց ու աղջիկներին բռնի ամուսնացնում են ԻՊ-ի զինյալների հետ. RBSS

Բրիտանական The Independent թերթեի փոխանցմամբ՝ Սիրիայի Ռաքքահ քաղաքում կանանց ու երիտասարդ աղջիկներին բռնի ամուսնացնում են «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների հետ: Այս մասին հայտարարել է Raqqa is Being Slaughtered Silently (RBSS) սիրիացի ակտիվիստների խումբը:

RBSS-ի հաղորդմամբ՝ ԻՊ-ի զինյալները փակում են համալսարաններն ու կանանց արգելում են սովորելու նպատակով գնալ երկրի մյուս շրջաններ: Աղջիկներին չեն թույլատրում աշխատել, ճանապարհորդել և անգամ փողոցում քայլել առանց տղամարդկանց ուղեկցության, հակառակ դեպքում նրանց կարող են բռնաբարել կամ սպանել:

Այդպիսով, կանանց հարկադրում են ամուսնանալ, որպեսզի նրանք չենթարկվեն հալածանքների: 9-50 տարեական «ապագա կանանց» բռնի ուղարկում են հատուկ «ուսուցման կենտրոններ», ուր նրանք սովորում են Ղուրան և սովորում են դառնալ լավ տնտեսուհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս