Գիշի գյուղը մանկապարտեզի կարիք ունի

Մարտունու շրջանի Գիշի գյուղը մանկապարտեզ չունի, այս հարցն առավել շատ հուզում է նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողներին։ Ծնողների միակ «գանգատը» մանկապարտեզի բացակայությունն է։

Համայնքի նորընտիր ղեկավար Աշոտ Հայրապետյանը Karabakh-open.info-ի հետ զրույցում նշեց, որ նախադպրոցական մի խումբ գործում է հենց գյուղապետարանի շենքի սենյակներից մեկում․

«Բայց այստեղ հարմար չէ, մարդկանց հոսքը շատ է։ Խոստացել են, որ մանկապարտեզ կլինի»։ Իսկ թե ե՞րբ՝ նա դժվարացավ ասել։

Նախադպրոցական այդ խմբում 20 երեխա կա։ Գյուղապետի հավաստմամբ՝ 18-ից ավելի դիմումներ էլ ստացել եւ համոզված է, որ մանկապարտեզի բացման դեպքում երեխաների թիվը շատ ավելի մեծ կլինի։

Աշոտ Հայրապետյանի խոսքով՝ մանկապարտեզ կարող է ծառայել դպրոցի հին շենքը, եթե վերանորոգվի։

Տեսանյութեր

Լրահոս