Արտրոզ. Ի ՞ նչ է դա

Արտրոզն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Արտրոզ ասելով հասկանում ենք ներհոդային կրճիկի մաշում, ինչը հանգեցնում է ողջ հոդային շրջանի փոփոխությունների և դիստրոֆիկացիայի:

Ամենից հաճախ արտրոզը առաջանում է ծերերի մոտ: Չնայած շատերի մոտ I և II աստիճանի արտրոզ սկսում է նախանշվել արդեն 30-40 տարեկանում:

Արտրոզի ավելի շատ ենթարկվում են ծնկի և գոտկատեղի հոդերը: Դա, այսպես կոչված, ծնկահոդի հոնարտրոզն է և գոտկատեղի հոդի կոքսարտրոզը:

Արտրոզի այլ տարածված տեսակներ են համարվում նաև ողնաշարի սպոնդիլոարտրոզը և ուսահոդի արտրոզը: Այդ դեպքում կարող է ախտահարել ինչպես միայնակ հոդը՝ մոնարտրոզ, այնպես էլ օրգանիզմի տարբեր շրջաններում մի քանի հոդեր՝ պոլիարտրոզ:
Կախված տեսակից (սուր կամ խրոնիկ), արտրոզը կարող է ի հայտ գալ ինչպես սուր, այնպես էլ մշտական, նվվացող ցավերի տեսքով:

Ներհոդային կրճիկը ինքնատիպ կրճիկային շերտ է, որը հանդես է գալիս որպես կլանիչ: Հոդերի շրջանում տարբեր շարժումների դեպքում կրճիկը ոսկրածուծի հյուսվածքներին թույլ չի տալիս կպչել միմյանց և չի թողնում հպվել նրանց մակերեսներին:

Բայց, եթե կրճիկային հյուսվածքները բարակում են, մինչև ամբողջական բարակեցում, այդ դեպքում անհետացած կրճիկի տեղում որկորի հյուսվածքը ձևավորում է հատուկ գոյացություններ, այսպես կոչված ոսկորային գերաճեր (օստեոֆերիտներ):

Օստեոֆերիտները դեֆորմացնում են հոդի ձևը: Այն հոդային շարժման ժամանակ առաջացնում է ցավ և անհարմարավետություն: Բացի այդ սինովիալ վահանակը կարող է բարձրացնել հոդային հեղուկի արտադրությունը: Զարգանում է սինովիիտ, որն ավելի շատ է մեծացնում ցավային սինդրոմը:

Արտրոզի զարգացման պատճառները

Արդեն գիտենք, որ արտրոզը այն հիվանդությունն է, որը բնութագրվում է հիվանդ հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններով:

Այդպիսի բացասակաան փոփոխությունների համար գոյություն ունեն 3 հիմնական պատճառ.

1. Հոդի շրջանում փոփոխություն՝ կապված օրգանիզմի ներքին խանգարումների հետ.
Հետևյալ խնդրին վերաբերվում են հոդերի շրջանում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են.
• տեղային կամ ընդհանուր նյութափոխնակության խանգարում,
• սինիվիալ հեղուկի կպչուն հատկության խանգարում,
• ոսկորային և հոդային հյուսվածքների բնականոն ծերացում,
• օրգանիզմի ֆիզիկական գերլարում,
• գերսառեցում,
• վիտամինների պակաս,

2. Հոդային շրջանի վնասվածքային փոփոխություններ.

Պատճառների հետևյալ խմբի մեջ են մտնում.
• հոդերի վնասվածքները,
• կոտրվածքները,
• հոդերի շրջանում մշտական ֆիզիկական ազդեցությունը (հաճախ մարզիկների մոտ):

3. Հոդերի ինֆեկցիոն հիվանդությունը.
Հոդի շրջանը կարող է վնասվել վարակի ազդեցությունից:
Ռիսկային խմբի մեջ են մտնում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են.
• գրիպ և սուր շնչառական վիրուսային վարակներ,
• ստամոքսային վարակներ,
• միզասեռական վարակներ,

Ուրիշ ի՞նչը կարող է առաջացնել արտրոզ

1. Ավելորդ քաշը,
2. Ոչ ճիշտ սնվելը (հատկապես, վիտամինների պակասը),
3. Ալկոհոլը,
4. Չափից շատ ծանրություն բարձրացնելը,
5. Նստակյաց ապրելակերպը:
Այսպիսով, գրեթե ոչ ոք ապահովագրված չէ այնպիսի հիվանդությունից, ինչպիսին արտրոզն է: Այդուհանդերձ, ձեռնպահ մնալ թվարկած վատ սովորույթներից և հոդերին հոգատար վերաբերմունք ցուցադրելը կօգնի առավելագույնը հետաձգել արտրոզի առաջին ստադիայի ժամկետները:
Այդուհանդերձ, արտրոզի առաջին ստադիան բուժելը գրեթե միշտ երաշխավորում է դրական արդյունք: Այդ իսկ պատճառով, հոդային շրջանում ցանկացած անհարմարավետություն զգալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես անցնել հետազոտոտություն:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության

7777

Տեսանյութեր

Լրահոս