Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նոտարների ծառայությունները «էժանացնել»

Այս մասին այսօր կառավարության նիստում խիստ հանձնարարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե ծառայության վճարը:

Լսելով, որ նոտարի ծառայությունն արժե 12 հազար դրամ, վարչապետը հանձնարարեց մշակել և գործադիրի հաջորդ նիստին ներկայացնել փոփոխությունների նախագիծ՝ ծառայության վճարը նվազեցնելու համար: «Շատ լավ, կքննարկենք»,- ասաց Հ.Մանուկյանը:

«Չքննարկել, է, ներկայացնել՝ նվազեցումով»,- խիստ տոնով պատասխանեց Հ. Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս