Աշոտ Մանուչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
«Ես լրագրողներին մի քանի անգամ խնդրել եմ՝ ինձ այդպիսի հարցեր չտալ, եթե որևէ մարդ մեղադրվում է հանցագործության մեջ, ճիշտ չէ նրա մասին հարցեր տալ այլ ոլորտներից, դուք չեք կարող ինձ հարցնել՝ Գիմլերն ինչպիսի երաժշտություն էր սիրում, Գիմլերը, նախևառաջ, մարդկանց ոչնչացման հեղինակ է»,- այսօրվա ասուլիսում՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ռոբերտ Քոչարայանի դերակատարության վերաբերյալ այս վերջին զարագացումների ֆոնին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված. «Նա պետք է դատական և քննչական գործն անցներ, ապացուցեր, որ ինքը կապ չունի այդ մարտի 1-ի հետ, դրանից հետո ես քննարկեի նրա քաղաքական հայացքները, մինչև դա՝ ես կարող եմ քննարկել միայն հարցերը՝ կապված նրա մասնակցության կամ չմասնակցության հետ մարտի 1-ի սպանությունների հետ կապված»: