Բաժիններ՝

«Իսլամական պետության» դեմ պայքարում զոհվել է Փեշմերգայի 1000 մարտիկ. Բարզանի

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում զոհվել է Փեշմերգայի 1000 մարտիկ:

Բարզանին երեկ այցելել է Քիրքուք, ուր երեք ժամանոց դռնփակ հանդիպում է ունեցել քաղաքի քաղաքական ու ռազմական գործիչների հետ: Բարզանին հայտարարել է, որ զինյալները երկու անգամ փորձել են գրավել Քիրքուքը, սակայն դա չի հաջողվել նրանց:

Բարզանին ընդունել է, որ սկզբնական շրջանում թշնամին («ԻՊ») զենքի հարցում առավելություն է ունեցել իրենց նկատմամբ, սակայն հետագայում, երբ Փեշմերգայի մոտ հայտնվել են լավ զենքեր, իրավիճակը շտկվել է: Բարզանին ընդգծել է, որ իրենք արդեն իսկ յուրացրել են թշնամու մարտավարությունը, և եթե լինի լավ նախապատրաստություն, ապա, թշնամին որևէ բան չի կարողանա անել:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գլխաորած միջազգային դաշինքն արդեն 7 ամիս է, ինչ ավիահարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին, և որ դրանց վրա ծախսվել է 8.3 միլիարդ դոլար: Չնայած դրան՝ ազատագրվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքի միայն մեկ տոկոսը՝ 700 քառակուսի կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս