Լուկաշենկոն երաշխիքներ է առաջարկել՝ Դեբալցովոյից ուկրաինացի զինծառայողների դուրս բերման համար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ուկրաինացի զինվորականներին դուրս բերել Դեբալցովոյից, ընդ որում՝ Մինսկը կտա երաշխիքներ, որ նրանք այլևս չեն պատերազմի.
«Եթե որևէ մեկին մտահոգում է այն զենքը, որն ունեն Դեբալցովոյում շրջապատված Ուկրաինայի զինծառայողները, ապա մենք կարող ենք այն (զենքը) ընդունել Բելառուսի տարածքում: Այդ քայլի նպատակն ապագայում ռազմական գործողությունների ժամանակ այդ զենքի կիրառումը թույլ չտալն է:
Այդ պլանի իրագործման համար կարևոր է բոլոր կողմերի հավանությունը: Եթե նրանց համար առաջնահերթ է հազարավոր անմեղ ու շրջապատված մարդկանց կյանքը, ապա մենք պատրաստ ենք դա անել մեկ օրում:
Մենք պատրաստ ենք լինել ոչ թե պարզապես միջնորդ, այլև՝ արժանիորեն վերջ դնել Դեբալցովոյի շրջանի հակամարտությանը և Ուկրաինայի բոլոր զինծառայողներին այնտեղից դուրս բերել մեր երաշխիքների ներքո, որ նրանք այլևս երբևէ չեն պատերազմելու»: