Մարգվելաշվիլուն «Մայդանի» մեկամյակի կապակցությամբ հրավիրել են Ուկրաինա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ուկրաինա իր պաշտոնական այցի վրա, թեև պատվիրակության կազմը դեռ հայտնի չէ:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան Վրաստանի համար շատ մոտ և բարեկամական երկիր է, և որ նա ունի Վրաստանի աջակցության կարիքը: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ հնարավորության դեպքում իրենք ֆիքսում են դա:

Մարգվելաշվիլին հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ներքաղաքական վիճակը: Մարգվելաշվիլին Մայդանի մեկամյակի կապակցությամբ Կիև այցելելու հրավեր ստացել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոյից:

2014 թվականի փետրվարի 18-20-ին Կիևում ցուցարարների ու ոստիկանների միջև գրանցված բախումների հետևանքով զոհվեց 73 խաղաղ բնակիչ և 11 ուժային:

Տեսանյութեր

Լրահոս