Բելաջոյի Գրիշը ԲՀԿ անդամ չէ, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը ԲՀԿ-ին
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: «Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը: Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարկավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից»,- գրել է Բաբայանը: