Բաժիններ՝

8.3 միլիարդ դոլարի ծախս և տարածքի 1 տոկոսի վերադարձ. «Իսլամական պետության» դեմ պայքարում առկա վիճակը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը, արդեն 7 ամիս է, ինչ ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» (ԻՊ) դիրքերին:

Դրանց վրա ծախսվել է ավելի քան 8 միլիարդ դոլար և չնայած դրան՝ հաջողվել է ազատագրել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների միայն մեկ տոկոսը: Խոսքը գնում է 700 քառակուսի կիլոմետր տարածքի մասին:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքում ընդգրկված է 60 երկիր, որոնցից ԻՊ-ի դեմ պայքարում ակտիվորեն ներգրավված է միայն 14 երկիր: Դաշինքն ԻՊ-ի զինյալներին Իրաքում սկսել է ավիահարվածներ հասցնել 2014 թվականի օգոստոսի 8-ից: Իսկ մեկ ամիս անց հարվածի տակ են ընկել Սիրիայում ԻՊ-ի դիրքերը:

Ցայժմ իրականացվել է մոտ 2000 ավիահարված: Օրական միջին հաշվով իրականացվում է 10 ավիահարված: Պենտագոնի համաձայն՝ 2015 թվականի հունվարի 9-ի դրությամբ այդ գործողությունների վրա ծախսվել է 8.3 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս