Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև վերջնական համաձայնությունը դեռ չի կայացել. «Ժողովուրդ»

«Երեկ՝ մինչև ուշ գիշեր, Սերժ Սարգսյանը, մոսկվաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը և ՀՅԴ խմբակցության մի քանի պատգամավորներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը շարունակում էին քննարկել Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի հաշտության «ճանապարհային քարտեզը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«ՀՅԴ-ն պատրաստակամություն էր հայտնել լինել քաղաքական միջնորդը՝ կողմերին հաշտեցնելու և արյունահեղությունը կանխելու համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպելով Ծառուկյանին՝ պնդել է, որ ԲՀԿ առաջնորդը պետք է դուրս գա քաղաքականությունից և զբաղվի գործարարությամբ ու սպորտով: Իսկ վերջինս էլ առարկել է, փորձել է հասնել այն բանին, որ փետրվարի 20-ի հանրահավաքն անցկացնի, հետո «պաուզա» վերցնի, մինչև…:

Երեկվա դրությամբ դեռ վերջնական համաձայնությունը չէր կայացել: Ս. Կարապետյանին հաջողվեց առայժմ «կոտրել սառույցը»»:

Ավելի մանրամասն` «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս