Ժայռաբեկորի փլուզման պատճառով Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միակողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի երեկոյան Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-30-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում, որի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: