Թուրքական մամուլի արձագանքը՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Սա լայն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Լրատվամիջոցների մի մասը (Anadolu Ajansı, Demokrat Haber, Hürriye, Haberler.com) այդ տեղեկատվությունը վերնագրել են ստանդարտ ձևով. «Սարգսյանը հետ կանչեց Թուրքիայի մասին արձանագրությունները»: Ընդ որում, Anadolu գործակալությունը բավական սեղմ է ներկայացրել Սերժ Սարգսյանի խոսքերը, թե ինչու են հետ կանչվում հայ-թուրքական արձանագրությունները:

Թուրքական Taraf, Radikal‎ և Vatan թերթերն արձանագրությունների հետ կանչումը վերնագրել են հետևյալ կերպ «Հայաստանից Թուրքիայի վերաբերյալ կրիտիկական որոշում», իսկ Dünya Bülteni լրատվական կենտրոնը՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերադարձ կատարեցին վեցամյա վաղեմության»:

Ankara Meydanı գրել է, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նահանջեցին 6 տարով»: Kanal A Haber-ը Հայաստանի այդ քայլը որակել է որպես «շոկային որոշում», 5kitahaber-ը՝ «ուշագրավ որոշում», Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»: Թուրքական NTV հեռուստաալիքը նյութը վերնագրել է որպես «6 տարի անց Հայաստանից հետքայլ»:

Տեսանյութեր

Լրահոս