Ֆրանսիայում խոստանում են տեղի հրեաներին պաշտպանել «իսլամոֆաշիզմից»
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոստացել է, որ կառավարությունը տեղի հրեաներին կպաշտպանի «իսլամոֆաշիզմից»: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայից հեռացող հրեան Ֆրանսիայի մասնիկն է, որը հեռանում է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տա, որ մարդիկ հավատան նրան, որ հրեաներին այլևս տեղ հատկացված չէ Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում պղծել են հրեական գերեզմանատուն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի կառավարությունն անում է ամեն հնարավոր բան՝ պաշտպանելու համար այն տեղերը, ուր ապրում ու աշխատում են հրեաները. «Մենք ուրախ և երախտապարտ ենք, որ հրեաները վերստին ապրում են Գերմանիայում: Մենք կցանկանայինք շարունակել հրեաների հետ համատեղ ապրելը»:
Փետրվարի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Եվրոպայի հրեաներին կոչ էր արել վերադառնալ Իսրայել, քանի որ Եվրոպայում հրեաներին վերստին սպանում են միայն նրա համար, որ նրանք հրեաներ են: