Վիկտորյա Նուլանդը փետրվարի 17-ին կժամանի Թբիլիսի, իսկ փետրվարի 18-ին՝ Երևան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի այցն Ադրբեջան: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Նուլանդը Բաքվում հանդիպումներ է ունենալու պաշտոնատար մի շարք անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ կապերը, ներդրումները, տնտեսության դիվերսիֆիկացումը, Ղարաբաղյան հակամարտությունը, անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և շատ այլ թեմաներ:

Նուլանդը փետրվարի 17-ին կմեկնի Թբիլիսի, իսկ փետրվարի 18-ին՝ Երևան: Հաղորդագրության մեջ նշված է, որ իր հարավկովկասյան այցի ժամանակ Նուլանդի քննարկման հիմնական թեմաները հանդիսանալու են տարածաշրջանի հակամարտությունները:

 

Տեսանյութեր

Լրահոս