Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու խնդրի շուրջ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել

«Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի, միշտ էլ ես ու քաղաքական այն թիմը, որ ներկայացնում եմ, փորձել ենք այնպես անել խորհրդարանում, որպեսզի լարվածություն չառաջանա խոհրդարանում, համագործակցություն լինի, բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով Գագիկ Ծառուկյանին պատգաամվորական մանդատից զրկելու գործընթացի մասին;

Ըստ նրա` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու խնդրի շուրջ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: Նա նշեց, որ աշխատակազմին հանձնարարվել է, պետք է ներկայացնեն և զեկուցեն;

Ըստ նրա` բացակայությունների շուրջ ուսումնասիրություններ են իրականցվում ոչ միայն Ծառուկյանի, այլև բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ կապված:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս