Ադրբեջանի արտգործնախարարը փետրվարի 19-ին կմեկնի Վրաստան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 19-ին երկօրյա այցով ժամանելու է Վրաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն.
«Հայտնի է, որ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, առևտրային խոշորագույն գործընկերներից մեկը, որը գտնվում է առաջատար եռյակում: Մենք շփման բազմաթիվ եզրեր ունենք տնտեսությունում, էներգետիկ ու տրանսպորտային, և այլ ոլորտներում: Այդ պատճառով էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ այցին»:
Կերեսելիձեն հավելել է, որ Մամեդյարովը Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ հիմնականում քննարկելու է ընթացիկ ու ապագա համատեղ նախագծերը: