Եգիպտական ավիացիան հարվածել է Լիբիայի տարածքին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական ավիացիան ռմբային հարվածներ է հասցրել Լիբիայում գտնվող թիրախներին: Ռմբակոծության են ենթարկվել «Իսլամական պետությանը» պատկանող օբյեկտները:
Խոսքը գնում է խմբավորման մարզական ճամբարների, զորավարժարանների ու զինապահեստների մասին, որոնք գտնվում են եգիպտական սահմանից ոչ հեռու: Այդ գործողությունը հանդիսացել է զինյալների կողմից 21 ղպտի ձկնորսներին մահապատժի ենթարկելու պատասխանը:
Այդ հաշվեհարդարից հետո Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսն իրենք իրավունք է վերապահում ընդունել համապատասխան միջոցներ և վրեժխնդիր լինել այդ սպանությունների համար: