Բաժիններ՝

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խաբած գործարարն իր ամառանոցում ինքնասպան է եղել. armlur.am

Armlur.am-ի տեղեկություններով` այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած էին այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում:

Ու թեև շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում էր, թե հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չէր տալիս: Տուժողների ցանկում են ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս