 
                        Թշնամու գործողությունները շփման գծի զինծառայողների համար կանխատեսելի են. բացառիկ կադրեր սահմանից. 1in.am
 
                                    «Հակառակորդի գործողությունները մեզ համար կանխատեսելի են, արագ պատասխան ենք տալիս, հարկ եղած դեպքում՝ մեկին տասը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի մարտական հենակետերից մեկում վստահեցրին զինծառայողներ Գրիգոր Ամիրյանը, Սպարտակ Նալաբանդյանը և Աբրահամ Աբրահամյանը:
Ըստ նրանց ՝ սահմանը պահում են զգույշ, մարտական գործողություններում ամեն քայլը հաշվարկում են, որպեսզի հակառակորդին պատասխան տալիս զոհ չունենանք:
Զինվորները մարտական հենակետի դիմաց ունեն նաև մատուռ, որտեղ աղոթում են խաղաղ ծառայության համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        