Բաժիններ՝

Վարչության պետը կաշառք է վերցրել գյուղի դպրուցում ուսուցիչ աշխատելու դիմաց. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով` ԱԱԾ-ում հերթական աղմկահարույց գործն է հարուցվել ու դարձյալ կաշառքի փաստով:

Այս անգամ խոսքը Արարգածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկի մասին է: Կաշառքի մեղադրանքով, մեր տեղեկություններով, արդեն իսկ կալանավորվել է Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը:

Սակայն, այս տեղեկությունը մարզպետարանից ճշտել չհաջողվեց` ոչ աշխատանքային օր լինելու պատճառով: Իսկ մարզպետարանի կայքում տեղադրված հաստիքացուցակում նա շարունակում է մնալ վարչության պետի կարգավիճակում:

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ վարչության պետը մարզի մի շարք դպրոցների տնօրեննների միջոցով կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղերի բնակիչներին դպրոցում աշխատանքի տեղավորելու համար:
 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս