Թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են նույն ընտանիքի երեք անչափահասներ անդամներ
Փետրվարի 15-ին, ժամը 02.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Վարդաշենի 5-րդ նրբանցքի բնակիչներ Գ. Չ.-ն (ծնվ. 2007 թ.), Մ. Չ.-ն (ծնվ. 2002 թ.) և Ա. Չ.-ն (ծնվ. 1999 թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն