Ռուսաստանն Ուկրաինական հակամարտության կարգավորման երաշխավոր է և ոչ թե կողմ. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուկրաինական կարգավորման երաշխավոր է և ոչ թե կողմ.
«Ռուսաստանն այն երկիրն է, որը հակամարտող կողմերին կոչ է արել ստորագրել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման համալիր միջոցները: Սակայն Ռուսաստանը չի հանդիսանում կողմ, որը կատարում է այդ համալիր միջոցները:
Նա այն երկիրն է, որը հանդես է գալիս որպես երաշխավոր, որը հանդես է գալիս կոչով, սակայն անկասկած է, որ նա այն երկիրը չէ, որը պետք է գործողություններ ձեռնարկի դրա համար: Մենք պարզապես ֆիզիկապես էլ չենք կարող անել դա, որովհետև Ռուսաստանն այդ հակամարտության մասնակից չէ»:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ը չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե մինսկյան պայմանավորվածությունների իրագործումն ընթանա վատ: