Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Կուբայի դեմ կես դար առաջ սահմանված բեռնարգելքը վերացնելու մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հանրապետական երկու և դեմոկրատ երեք սենատորներ օրինագիծ են առաջ քաշել, որը նախատեսում է վերացնել Կուբայի դեմ կես դար առաջ սահմանված բեռնարգելքը: Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ամերիկացիներին վերստին կթույլատրվի բիզնես վարել կուբացիների հետ:

Սակայն դրա հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու այն դրույթները, որոնք դատապարտում են Կուբայում մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև առնչվում են Հավանայում բռնագրվված ամերիկյան գույքի հանդեպ հավակնություններին:

1959 թվականին Կուբայում իրականացված հեղափոխության միջոցով իշխանության է եկել Ֆիդել Կաստրոն, իսկ 1960 թվականին կտրականապես սրվել են Կուբայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչն էլ 1961 թվականին հանգեցրել է դիվանագիտական հարաբերությունների խզման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս