Իտալիան քրեականացնում է ցեղասպանությունների հերքումը
Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի սենատորները չորեքշաբթի հավանության են արժանացրել Հոլոքոսթի ու մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Դրա օգտին քվեարկել է 234 սենատոր, ձեռնպահ է մնացել 8-ը և դեմ է քվեարկել 3-ը:
Օրենքին համաձայն՝ ցեղասպանություններն ամբողջովին կամ մասնակի հերքողները կդատապարտվեն եռամյա ժամկետով ազատազրկման՝ ռասայական խտրականություն հրահրելու համար:
Օրինագծում տեղ են գտել նաև մարդկության դեմ հանցանքներն ու ռազմական հանցանքները: Օրինագիծն օրենք ուժ ստանալու համար պետք է հավանության արժանանա նաև Իտալիայի ստորին պալատի կողմից: Սենատորները հայտարարել են, որ նոր օրինագիծը չի խոչընդոտում խոսքի ազատությանը:
Սենատոր Ջուզեպե Լումիան անցկացված քվեարկությունը որակել է որպես Իտալիայի համար «շրջադարձային պահ»: Նա ընդգծել է, որ Հոլոքոսթի ու ցեղասպանությունների հերքումը կդառնա քրեորեն պատժելի, ինչպես որ դա արվում է բազմաթիվ այլ երկրներում:
Հիշեցնենք, որ Իտալիան Հայոց ցեղասպանությունը (բանաձևով) ճանաչել է 2010 թվականին: