Բաժիններ՝

Հայկական սփյուռքը մեր թշնամին չէ. Դավութօղլու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով սրանից առաջ մոտ 4 ժամանոց ընթրիք էր ունեցել երկրի ոչ մուսուլման համայնքների ներկայացուցիչների հետ, անդրադարձել է Հայաստանի ու Հայկական սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորմանը.

«Մենք զգում ենք հայերի ապրած ցավը: Չենք ցանկանում, որ այդ ցավերի ու ազատությունների միջև ստեղծվի հիերարխիա: Մենք Հայկական սփյուռքին չենք դիտարկում որպես բացարձակ թշնամի: Հայկական սփյուռքը մեր սփյուռքն էլ է»:

Անդրադառնալով Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու խնդրին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում Դարդանելի ճակատամարտի օրը նշվում է մարտի 18-ին, մինչդեռ այդ ճակատամարտում իրենց հակառակորդ հանդիսացած ավստրալացիներն ու նոր զելանդացիները (Anzac) դա անում են մարտի 24-ին. «Ելնելով դրանից՝ մենք 100-ամյակի կապակցությամբ ընտրեցինք այդ ամսաթիվը»:

Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանի բացման խնդրին՝ Դավութօղլուն հայտարարել է. «Եթե Հայաստանը դուրս եկած լիներ Ղարաբաղի գեթ մեկ շրջանից, ապա կկարողանայինք բացել սահմանը, չստացվեց:

Սակայն ցանկանում եմ մեջբերել մեկ օրինակ: Էրբիլը Բաղդադից ավելի հարուստ է, որովհետև Թուրքիայի հետ տնտեսական ուղիղ կապերի մեջ է: Եթե Երևանի հետ սկսվի նման գործընթաց, ապա Թուրքիան կնպաստի Հայաստանի վերելքին»:

Դողու Փերինչեքի գործի դատավարության հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք ցանկանում են խոսքի ազատություն. «Օրինակ, մի հայ կարող է գալ Թուրքիա և ասել, որ «Ցեղասպանություն է եղել», մեկ ուրիշն էլ աշխարհի մեկ այլ վայրում կարողանա հայտարարել, որ «Ցեղասպանություն չի եղել»: Հայտնի է, որ մենք չենք կարող գտնվել Դողու Փերինչեքի կողքին: Մենք հարցին նայում ենք ազատ արտահայտվելու տեսանկյունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս