ԲՀԿ-ականները խուսափում են պատասխանել հարցերին (ուղիղ հեռարձակում)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ հետո կսկսվի կուսակցության քաղխորհդի նիստը, որտեղ ծրագրային ելույթով հանդես է գալու Գագիկ Ծառուկյանը: Այստեղ են ԲՀԿ-ական պատգամավորները, քաղաքական խորհրդի անդամները:
Լրագողների հարցերին ԲՀԿ-ականները խուսափում են պատասխանել և միայն նշում են, թե համակարծիք չեն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթի հետ:
«ԲՀԿ-ն երկուս է դրել Սերժ Սարգսյանի ելույթին՝ որակումներով, որպես ջղայնացած, ջղագրգիռ, ռազբորկայի մակարդակի խոսակցություն, ապաքաքաղաքական: Ուզում եմ հիշեցնել, որ Ադոլֆ Հիտլերը բավականին զարգացած անձնավորություն էր, բայց հաջողեց կոտրել 40 մլն մարդ երկրագնդի վրա, իսկ մարդկանց կարեկցելու, հոգսեր հոգալու, պետություն ղեկավարելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է սիրտ եւ հոգի ունենալ, կարողանալ պատասխանատվություն ստանձնել ու կարողանալ այն հավուր պատշաճի կրել, եւ ավելացնեմ, որ այլեւս էթիկայի կանոնները պահպանելը խախտված է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ նիստից հետո, ժամը 14:0-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում նախատեսվում է եռյակի նիստ:
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: