ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է Էշթոն Քարտերի թեկնածությունը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է Էշթոն Քարտերի թեկնածությունը: Ավելի վաղ նրա թեկնածությունն աջակցություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանձնաժողովի կողմից:
Քարտերի թեկնածության օգտին քվեարկել էր 25 սենատոր, 1 սենատոր էլ մնացել էր ձեռնպահ: 60-ամյա Քարտերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նախորդ տարեվերջին առաջ էր քաշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Քարտերը 2011-2013 թվականներին զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: