Պուտինը Մինսկում տարավ տակտիկական հաղթանակ. ամերիկացի փորձագետ
ТСН-ի փոխանցմամբ՝ միջազգային հարաբերությունների հարցերով ամերիկացի հանրահայտ փորձագետ Դոնալդ Ջեքսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկի բանակցությունների արդյունքներով տարել է տակտիկական հաղթանակ:
Փորձագետի խոսքերով՝ ԱՄՆ-ի իշխանությունները որոշակիորեն հիասթափված են Մինսկում անցկացված բանակցությունների արդյունքներից. «Վաշինգտոնում առկա է որոշակի հիասթափություն՝ կապված մինսկյան բանակցությունների հետ, որովհետև դա նախագահ Պուտինի մարտավարական հաղթանակն է: Եվ ես համաձայն եմ դրա հետ:
Պուտինն այդ պայմանավորվածությունների միջոցով փորձում է հասնել պատժամիջոցների թուլացմանը: Սակայն նա պետք է հիշի, որ համաձայնագրի չկատարման դեպքում կլինի մեծ պատիժ: Ամեն դեպքում նախագահ Բարաք Օբաման հետևելու է նրան, թե արդյոք կգրանցվի՞ հրադադար»:
Փորձագետն ընդգծել է, որ մինսկյան բանակցություններից հետո մի փոքր կթուլացվեն Ուկրաինային ամերիկյան մահաբեր զենք մատակարարելու մասին հայտարարություններն ու խոսակցությունները: