Բաժիններ՝

Ջեբ Բուշը սխալմամբ համացանցում հրապարակել է ավելի քան 12.000 մարդու անձնական տվյալները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր, Ֆլորիդայի նահանգապետ, 43-ամյա Ջեբ Բուշը սխալմամբ համացանցում հրապարակել է ավելի քան 12.000 մարդու անձնական տվյալներով փաստաթղթերը:

Բուշը, ով որոշակի տեղեկություններով կարող է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում, ցանկացել է ցույց տալ, որ ակտիվ, բաց և տեխնիկապես ըմբռնող քաղաքական գործիչ է:

Նա փետարվարի 10-ին իր կայքում հրապարակել է նահանգապետի պաշտոնում գտնված 8 տարվա ընթացքում ընտրողների հետ նամակագրությունը: Դրանով իսկ համացանցում բաց ձևով հայտնվել են նրա զրուցակիցների անունները, ծննդյան թվերն ու սոցիալական ապահովագրության համարները:

Identity Finder անձնական տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող ընկերության ղեկավար Թոդ Ֆայնմենն անմիջապես մտահոգություն է հայտնել, որ այժմ ավելի քան 12.000 մարդ կարող է դառնալ մեքենայությունների զոհ: Փետրվարի 12-ին գրեթե բոլոր նամակները՝ բացառությամբ մի քանի հարյուրի, հեռացվել են կայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս