«Ի՞նչ է նշանակում նիստերի կեսից ավելիից անհարկի բացակայել». Հրայր Թովմասյան

«Պետություն է կառուցվում, դրա ժամանակ կան երևույթներ, որոնք պետություն կառուցելու ճանապարհին անհանդուրժելի են»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ ԱԺ նիստերից Գագիկ Ծառուկյանի բացակայությունն անընդունելի է. «Ի՞նչ է նշանակում նիստերի կեսից ավելիից անհարկի բացակայել: Դրա շրջանակներում դուք գործընթացները կտեսնեք: Մենք ունեցել ենք մի նման նախադեպ ԱԺ պատմության ընթացքում»:

168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ի շարքերը «մաքրելու» գործընթացը ե՞րբ է սկսվելու, Հ. Թովմասյանն ասաց. «Не по адресу… կամ էլ՝ սկսվել է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս