Ռուսաստանի հրթիռային զորքերը մասշտաբային զորավարժություններ են սկսել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը մասշտաբային զորավարժություններ են սկսել երկրի 12 շրջաններում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մասշտաբային վարժանքներն անցկացվում են Տվերի մարզից մինչև Իրկուտսկի մարզ ընկած տարածքում, դրանց մասնակցում է ավելի քան 30 հրթիռային գունդ: Նրանք շարժական հրթիռային համալիրների շրջանում կիրականանցնեն մարտական պարեկություն և կփորձեն հայտնաբերել պայմանական դիվերսիոն խմբերին: