Բաժիններ՝

ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ ունեցավ կոնֆոկալ մանրադիտակ

Փետրվարի 13-ին  ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի կունենա երեք գծային լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտման լաբորատորիայի բացման արարողությունը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային եւ առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական եւ հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները: ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով:

Լաբորատորյայի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի Ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, կոնֆոկալ մանրադիտակն արտադրող գերմանական «Լեյկա» ընկերության ներկայացուցիչ Յան Պալան: Միջոցառմանը հրավիրված են բժշկակենսաբանական հաստատությունների տնօրեններ, գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս