ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կժամանեն փետրվարի 15-ին. աղբյուր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) Ադրբեջան կժամանեն փետրվարի 15-ին:
Այս մասին այսօր գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը, ըստ որի՝ համանախագահները փետրվարի 16-ին մի շարք հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո համանախագահները կմեկնեն Երևան: