Իսրայելում գրանցվել է վերջին 5 տարվա ամենաուժգին ավազամրրիկը
Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ երեկ Իսրայելում գրանցվել է վերջին 5 տարվա ամենաուժգին ավազամրրիկը, որի պատճառով մթնոլորտի աղտոտվածությունը նորման գերազանցել է 40 անգամ:
Դրա հետևանքով 384 մարդ դիմել է բժիշկների օգնությանը, նրանցից 354-ը հանդիսացել են չափահասներ: Բժիշկների օգնությանը դիմածների մեծ մասը դժվարացել է շնչել, նրանց մոտ առաջացել է ալերգիկ արձագանք, սրվել են քրոնիկ հիվանդությունները:
Տեսանելիության անկման ու ուժգին քամու պատճառով Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ օդանավակայանում մի քանի ժամով դադարեցվել է ավիահաղորդակցությունը: Դավիթ Բեն Գուրիոնի օդանավակայանում միջազգային չվերթներն իրականացվել են չվացուցակին համաձայն: