Բաժիններ՝

«Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները գերազանցել են 12 ժամը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայի վերաբերյալ բանակցում են ավելի քան 12 ժամ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միայն մի քանի անգամ և մի քանի րոպեով են լքել բանակցային սենյակը:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին հայտարարել է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու փաստաթուղթ: Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ բանակցությունները ծանր են ընթանում: Գերմանիայի ԱԳՆ-ը նույնպես բարդ է համարում բանակցությունների ընթացքը:

Մինսկյան բանակցությունները Պուտինի ողջ կարիերայի ընթացքում ամենատևականն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս