Բաժիններ՝

ԱՄՆ-ը Thunderbolt II տիպի 12 մարտական ինքնաթիռ կուղարկի Բալթյան երկրներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են Atlantic Resolve գործողությանը մասնակցելու համար առաջին անգամ Եվրոպա ուղարկել A-10 Thunderbolt II 12 գրոհիչ ինքնաթիռ և մոտ 300 զինվորական:

Գործողության ավարտից հետո դրանք կուղարկվեն Բալթյան երկրներ: Զինվորականներն ու ինքնաթիռները մինչև փետրվարի վերջը տեղակայվելու են Գերմանիայի Շպանդգալեմ ռազմաօդային ուժերի բազայում:

Այդ միջոցները կոչված են ուժեղացել Atlantic Resolve գործողությունը, որն իր հերթին միտված է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համատեղելիության մեծացում և իրենում ներառում է ավիավարժանքներ:

Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Թոմ Ջոնսը հայտարարել է, որ դա ևս մեկ եղանակ է՝ մեծացնելու համար Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայությունը և մեր դաշանակիցներին ապացուցելու համար, որ Եվրոպայի անվտանգությունը մեր առաջնահերթությունն է:

Գերմանիայում զորավարժությունների ավարտից հետո ինքնաթիռները կուղղվեն ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներ: Ընդգծվում է, որ դա Եվրոպայում նման տիպի առաջին միջոցառումն է, որն իրականացնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Այն կտևի մոտ կես տարի: ԱՄՆ-ը նման միջոցառումներ Խաղաղօվկաինոսյան տարածաշրջանում իրականացնում է 2004 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս