Բաժիններ՝

Մեդվեդևն արտոնել է բյուջեի ճեղքերը փակելու համար Պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելու մասին՝ չստացված եկամուտները փոխհատուցելու և բյուջետային պարտավորությունները կատարելու համար.

«Նախորդ կանխատեսման կազմումից սկսած՝ խստապես փոխվել են տնտեսական պայմանները: Առաջին հերթին տեղի է ունեցել ռուսական արտահանման հիմնական բաղադրիչների համաշխարհային գների խիստ անկում, բավական սահմանափակ է մնում արտաքին փոխառությունների մատչելիությունը, մեզ համար պարզապես փակվել են ֆինանսական մի շարք շուկաներ:

Այդ ամենը չի կարող չազդել տնտեսության աճի տեմպերի ու սպառողական պահանջարկի և այլնի վրա: Չստացված եկամուտները փոխարինելու և բյուջետային պարտավորությունները կատարելու համար Պահուստային հիմնադրամից օգտագործվելու է մինչև 500 միլիարդ ռուբլի: Ես երեկ ստորագրել եմ կառավարական այդ հրամանագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս