Բաժիններ՝

Պորոշենկոն սպառնում է մինսկյան համաժողովի տապալման դեպքում Ուկրաինայում մտցնել ռազմական դրություն

Ուկրաինական Censor պորտալի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ձախողվեն այսօր Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները, ապա Ուկրաինայում կմտցվի ռազմական դրություն:

Պորոշենկոն այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության նիստում. «»Հենց գագաթաժողովի արդյունքներից է կախված, թե արդյոք մեզ կհաջողվի՞ դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել ագրեսորին, թե՞ մենք անցում ենք կատարելու կատարելապես այլ ռեժիմի:

Թե՛ ես, թե՛ կառավարությունը, թե՛ Գերագույն ռադան պատրաստ են որոշում ընդունել Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին: Ես ոչ մի դեպքում չեմ ձգձգի այդ որոշումը, եթե ագրեսորի անպատասխանատու գործողությունները հանգեցնեն հակամարտության հետագա լուրջ էսկալացիային:

Վստահ եմ, որ մեր երկիրը կարող է պաշտպանել իրեն, և յուրաքանչյուրը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի մենք ցույց տանք, որ հաղթանակը լինլու է մերը: Սակայն ես ընդգծում եմ, որ ես խաղաղության նախագահ եմ, և որ Դոնբասում տիրող իրավիճակը չես լուծի ռազմական ճանապարհով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս