Բաժիններ՝

Փոքրիկ Անահիտն օգնության կարիք ունի

Անահիտը մանկուց տառապում է սրտի անբավարությամբ : Երկու տարեկանից գտնվում է բժիշկների հսկողության տակ. դիագնոզը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա (дилатационная кардиомиопатия) :

09.11.2014-ի առավոտյան ծնողները երեխային գտնում են անգիտակից վիճակում եւ կանչում շտապօգնություն: Գրանցվել է սրտի կանգ, կատարվել է ադրենալինի ներարկում, դեֆիբրիլյացիա, երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, նրա սիրտը 5 % էր աշխատում:

Այն ժամանակ երեխային միայն աղոթքը փրկեց… Գիտակցության գալով` Անահիտի առաջին խոսքը հետեւյալն էր` «Ես Հիսուսին տեսա երազումս, եւ նա ինձ բերեց տուն: Ես միայն իրեն եմ հավատում, ինքը ինձ կփրկի»:

Հիմա Անահիտի սիրտը աշխատում է 30%-ով միայն: Բժիշկների խոսքով նրա փոքրիկ սիրտը չի դիմանա երկրորդ հարվածին, որը կարող է կրկնվել ամեն վայրկյան: Հայաստանյան բժիշկները անզոր են, նրանց խոսքով` երեխային կփրկի միայն սրտի փոխպատվաստումը :

Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտ գալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը 50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:

Այդ իսկ պատճառով Անահիտի ընտանիքն առայժմ չի շտապում փոխպատվաստում կատարել և փոխարենը որոշել է տեղափոխել երեխային Գերմանիայի բժշկական կենտրոն, որտեղ երեխան կգտնվի Եվրոպական մասնագետների հսկողության տակ, որոնք կկարողանան ուսումնասիրել երեխայի հիվանդության պատմությունը եւ հասկանալ, որքանով է նրան անհրաժեշտ սրտի փոխպատվաստումը :

Տրանսպորտային եւ մինչվիրահատական բոլոր ծախսերի համար Անահիտի ընտանիքին անհրաժեշտ է 15000 եվրո եւ ավելին: Անահիտի ծնողները ի վիճակի չեն նման գումար ինքնուրույն հավաքել: Սիրելի ընկերներ, 8-ամյա Անահիտին անհրաժեշտ է մեր օգնությունը, քանի դեռ ուշ չէ: Աստված պահապան մեր բոլոր փոքրիկներին:

Հաշվեհամարներ Հայաստանում՝

«ՎՏԲ –Հայաստան» SWIFT:

ARMJAM22 16066001848402 AMD 16066001848403 USD 16066001848405 RUR 16066001848404 EUR

Ստացող` Հասմիկ Հարությունյան (մայրը): Հեռ. (+374) 98 353145

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս