Բաժիններ՝

Համաշխարհային բանկն Ուկրաինային հատկացրել է 378 միլիոն դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան ու Համաշխարհային բանկն այսօր վարկային համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` Ուկրաինան ստանալու է 378.4 միլիոն դոլարի վարկ` իր էլեկտրացանցերը զարգացնելու նախագծի ֆինանսավորման համար:

Համապատասան փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դրել են Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինն ու Համաշխարհային բանկի` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հարցերով տնօրեն Չիմյաո Ֆանը:

Ուկրաինան 330 միլիոն դոլար ստանալու է անմիջականորեն Համաշխարհային բանկից, իսկ 48.4 միլիոն դոլարը` Մաքուր տեխնոլոգիաների հիմնադրամից: Ավելի վաղ Համաշխարհային բանկն Ուկրաինային նույն նպատակով հատկացրել է 200 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս