102-րդ ռազմաբազան աշխատանքից ազատել է հոգեբանի. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչեւ ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեները համատեղ քննություն են իրականացնում Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով, «ՉԻ»-ին հայտնի է դարձել հետաքրքրաշարժ մի տեղեկություն:

Ինչպես հավաստիացնում են «ՉԻ» աղբյուրները՝ օրերս ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն աշխատանքից ազատել է բազայում աշխատող 4 հոգեբաններից մեկին: Աղբյուրը նշում է, որ ազգությամբ հայ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող հենց այդ հոգեբան է, որ սպանության ժամանակահատվածում պարտավոր էր մասնագիտական կոնսուլտացիա իրականացնել հերթափոխ մտնող զինծառայողների հետ:

Աղբյուրը հավելում է նաեւ, որ ռազմաբազան փորձում է այդ տեղեկությունը որքան հնարավոր է գաղտնի պահել հակառուսականության նոր ալիք չառաջացնելու համար: Բանն այն է, որ դասալքության փաստի առթիվ դեռ տարվում է քննություն, եւ դեռեւս ոչ մի զինվորական չի ազատվել աշխատանքից:

Իսկ ահա գհոգեբանին հնարավոր է եղել ազատել, քանի որ, աղբյուրի պնդմամբ, վերջինս ոչ մի զինվորական կոչում չի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս