Բաժիններ՝

Օբաման Հաղթանակի օրվա 70-ամյակի կապակցությամբ մայիսին չի ժամանի Մոսկվա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օբաման Հաղթանակի օրվա 70-ամյակը տոնելու կապակցությամբ մայիսին չի ժամանելու Մոսկվա: Այս մասին օտար լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Բեն Ռհոդսը.

«Նախագահ Օբաման չի պլանավորում մեկնել Մոսկվա: Ես չեմ ակնկալում պետության ղեկավարի մակարդակով մեր մասնակցություն»: Ռհոդսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վիթխարի հարգանք է ցուցաբերում նացիստական Գերմանիայի ջախջախման մեջ Ռուսաստանի դերակատարությանը:

Ռհոդսն ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն նսեմացնում ընդհանուր պատմության կարևոր նշանակությունը: 2014 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ նախագահին պաշտոնապես հրավիրել են Մոսկվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս