«Իսլամական պետությունը» իրական սպառնալիքի է վերածվել Թուրքիայի համար. Դավութօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» և ահաբեկչական մյուս խմբավորումները Թուրքիայի ու համայն աշխարհի համար վերածվել են իրական սպառնալիքի:
Դավութօղլուն ափսոսանքով նշել է, որ Թուրքիան գտնվում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների էպիկենտրոնում: Դավութօղլուի խոսքերով` «Արաբական գարունը» Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում նպաստել է ոչ թե նրանց ժողովրդավարացմանը, այլ` այդ երկրներում իսլամիստ արմատականների կողմից իշխանության գալուն:
Անդրադառնալով «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման նախագծին, որն իրագործում է Թուրքիան ու Ադրբեջանը, նպաստելու են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դավութօղլուի խոսքերով` TANAP-ը յուրօրինակ էներգետիկ Մետաքսե մեծ ճանապարհ է: