Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Դոնբասի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/1046535804.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները: Բացի այդ, նրանք քննարկել են ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության գործնական մի շարք ասպեկտներ: