Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հազար զինծառայող ու կործանիչներ կուղարկի Բալթյան երկրներ

ZN.UA-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան հաստատել է, որ մտադիր է ձևավորել 1000 զինվորականից բաղկացած արագ արձագանքման ստորաբաժանում, որը կտեղակայվի Բալթյան երկրներում` ի պատասխան ռուսական սպառնալիքի:

Ճգնաժամային իրավիճակի դեպքում 5 օրում ստորաբաժանման թվակազմը կարող է հասցվել մինչև 5000 մարդու: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը, որի խոսքերով` չափազանց կարևոր է Կրեմլին հասկացնել տալ, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն է տրամադրված ամեն տիպի սպառնալիքներից իր բոլոր անդամներին պաշտպանելու հարցում:

Բրիտանացի զինվորականների առաջին խումբը բալթյան երկրներում կդառնա արագ արձագանքման ապագա ստորաբաժանման միջուկը, որն իր գործունեությունը կսկսի 2017 թվականին: Մեծ Բրիտանիան նաև «Թայֆուն» տիպի 4 կործանիչ է ուղարկելու Բալթյան երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս