Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» պլանավորել է առևանգել արևմտյան երկրների քաղաքացիներին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պլանավորում է մարդկանց առևանգել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբանանն ու Հորդանանը: Այս մասին հայտնել է հեռուստաալիքի աղբյուրները:

Հետախուզական ծառայությունների տվյալներով` զինյալները մտադիր են առևանգել տեղաբնակներին ու արևմտյան երկրներից ժամանածներին: Ներկա դրությամբ հայտնի չէ ահաբեկչական կազմակերության մոտ պահվող պատանդների թիվը, ինչն առաջին հերթին կապված է նրա հետ, որ առևանգվածների մերձավորները ձգտում են զերծ մնալ այդ մասին բարձրաձայնելուց, որպեսզի չենթարկվեն էլ ավելի մեծ ռիսկի:

Աղբյուրները հայտնել են, որ զինյալներն ունեն բավականաչափ ֆինանսավորում, ինչն անհրաժեշտ է մարդկանց սահմանից այն կողմ տեղափոխելու համար: Նրանք պլանավորում են նաև Եգիպտոսում առևանգել Արևմտյան երկրների քաղաքացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս