Բաժիններ՝

Վենեսուելայում գործարարներին մեղադրել են կառավարության դեմ «տնտեսական պատերազմ» վարելու մեջ

BBC-ի փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է պետական վերահսկողությանը հանձնել Dia Dia սուպերմարկետների մասնավոր ցանցը: Նախագահի խոսքերով` այդպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ ապացույցներ են ստացվել, որ ցանցի ղեկավարությունը չարաշահումներ է թույլ տվել առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում:

Ստուգումներ են անցկացվել նաև դեղագործական ցանցերից մեկի դեղատներում: Ցանցի սեփականատերերին ձերբակալել են և մեղադրել են երկրի կառավարության դեմ «տնտեսական պատերազմ» վարելու մեջ:

Մադուրոն բիզնեսին մեղադրել է կառավարության որոշումները բոյկոտելու մեջ: Գործարարներն իրենց հերթին երկրի իշխանություններին մեղադրում են անարդյունավետ քաղաքական կուրս վարելու մեջ, ինչը հանգեցրել է խոշոր ինֆլյացիայի ու ապրանքների սուր դեֆիցիտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս